Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Էդուարդ Շարմազանով. Ցանկացած հայ մարդու կորուստ ցավալի է

Էդուարդ Շարմազանով. Ցանկացած հայ մարդու կորուստ ցավալի է
17.03.2017 | 09:23

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցավում է անցած տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովն ընդգծեց, որ ցանկացած հայ մարդու կորուստ ցավալի է: «Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ես ցանկանում եմ ցավակցություն հայտնել, ցավում ենք և ցավակցություն ենք հայտնում:

Այսօր լրագրողների հետ զրույցում նաև հանրապետության վարչապետն է իր ցավակցությունները հայտնել: Ցանկացած հայ մարդու կորուստ մեզ համար ցավալի է»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը: Անդրադառնալով մեղադրանքներին, թե Արթուր Սարգսյանը մահացել է կալանավայրի պայմաններին նրա հիվանդության ոչ համապատասխանության հետևանքով` Շարմազանովն ընդգծեց, որ Արթուր Սարգսյանի հացադուլի ժամանակահատվածում մի քանի անգամ նրան բուժող բժիշկներն առաջարկել են, որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվի, սակայն Արթուր Սարգսյանը մերժել է առաջարկը: «Իմ ունեցած տեղեկություններով սա արձանագրված է, և ցանկության դեպքում կարող են այդ արձանագրությունները տեսնել»,- ասաց Շարմազանովը: Անդրադառնալով Արթուր Սարգսյանի փաստաբանների հայտարարությանը, որում կասկածի տակ են դրվում Սարգսյանի մահվան պատճառների վերաբերյալ բժիշկների գնահատականները` ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ինքը բժիշկ չէ և չի կարող գնահատականներ տալ: «Եթե փաստաբանները կամ նրա հարազատները պնդում են, որ անհրաժեշտ է փորձաքննություն, մենք որևէ խնդիր չենք տեսնում: Եվ եթե այդ փորձաքննության արդյունքում պարզվի, որ նրա մահն անբարեխիղճ վերաբերմունքի պատճառ է, բոլոր մեղավորները միանշանակ կպատժվեն»,- նշեց նա:


Շարմազանովն անթույլատրելի համարեց այն ուժերի պահվածքը, ովքեր փորձում են Արթուր Սարգսյանի մահն օգտագործել նախընտրական դիվիդենդներ շահելու համար: «Սա անթույլատրելի է, սա մարդկային ողբերգություն է և մարդկային ողբերգության վրա դիվիդենդներ շահելը ես անընդունելի եմ համարում»,- եզրափակեց Շարմազանովը:

Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ